ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.09.2020 11:59
Չի կատարել պայմանավորվածությունը և չի վերադարձնում գումարները
Սեպտեմբերի 4-ին Շուշի քաղաքի բնակչուհի, 1988թ.ծնված Մ. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին այն մասին, որ 2020թ.մարտի 25-ին և հունիսի 1-ին Ստեփանակերտ քաղաքում Հադրութի շրջանի բնակիչ,1986թ.ծնված Ռ. Բ.-ին տվել է համապատասխանաբար 670. 000 դրամ և 230. 000 դրամ՝ մինչ 2020թ.հուլիսի 15-ը Երևան քաղաքում բնակարան ստանալու հարցում աջակցելու նպատակով, սակայն վերջինս վստահությունը չարաշահելով ու խաբեությամբ մինչ օրս չի կատարել պայմանավորվածությունը, ինչպես նաև չի վերադարձնում նշված գումարները:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն ուղարկելու համար: