Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

29.09.2014 19:21

Ուշադրություն

Ուշադրություն

Հարգելի համերկրացիներ, անդրադառնանք ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի արարքի, որի նկատմամբ ոչ պատշաճ ուշադրության դեպքում կարող ենք անդառնալի վնասներ կրել: 

Խոսքը ապօրինի որսի մասին է:

Պետությունը իր համապատասխան լիազոր մարմինների միջոցով հսկողություն է իրականացնում բնությունն ու կենդանական աշխարհը պահպանելու համար և  որսի թույլտվություն է սահմանում միայն համապատասխան հետազոտություններ իրականացնելուց հետո, սակայն կան անհատներ, ովքեր որսորդության են դուրս գալիս` անտեսելով, թե տվյալ ժամանակաշրջանում ինչպիսի կործանարար ազդեցություն կարող են թողնել բնությանն ու կենդանական աշխարհին իրենց նախասիրություններին հագուրդ տալով:

Հիշեցնում ենք, որ ապօրինի որսը որպես հանցատեսակ հետապնդվում է քրեական օրենսգրքով ու, հետևաբար, տվյալ արարքը կատարած անձանց նկատմամբ սահմանված պատիժը տուգանքից և կալանքից բացի կարող է հասնել  առավելագույնի` չորս տարվա ազատազրկման:

Ապօրինի որսի դեմ պայքարը գտնվում է ԼՂՀ ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ, իսկ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պետերին խստագույնս հանձնարարված է հետևողական լինել այս հանցատեսակի  հայտնաբերման և այն կատարողներին սահմանված կարգով  պատասխանատվության ենթարկելու հարցում:

Կոչ ենք անում հետևել օրենքի պահանջներին և սրբորեն պահպանել այն գեղեցկությունը, որը վայելելու շնորհը տրված է բոլոր սերունդներին: