ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.01.2015 14:34
Որսացել է վայրի այծյամ և վայրի խոզ
Հունվարի 30-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից ոստիկանության Շահումյանի շրջբաժին նյութեր են ստացվել այն մասին, որ Չարեքտար գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Գ. Վ-ն ապօրինի որս կատարելու նպատակով Չարեքտար համայնքի վարչական տարածքում գտնվող «Թլենի» կոչվող տեղամասում մետաղյա օղակաձև թակարդներ լարելու եղանակով հունվարի 17-ին և հունվարի 20-ին որսացել է 1 վայրի այծյամ և 1 վայրի խոզ` պետությանը պատճառելով 450.000 ՀՀ դրամի նյութական վնաս: