ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.07.2019 19:08
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՋԱՆՔԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՈՉ ՄԻԱՅՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԸ, ԱՅԼԵՎ ՆԱԽԱԿԱՆԽՎԵՑ ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Ս.թ. հուլիսի 16-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քպեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 00:15-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի վարչական տարածքում վիճաբանություն է առաջացել մի կողմից եղբայրներ, Ասկերան քաղաքի բնակիչներ՝2004թ.ծնված Տ.Գ-ի, Ա. Գ-ի, 2002թ.ծնված Գ. Գ-ի, Ասկերանի շրջանի բնակիչ, 2004թ.ծնված Գ. Գ-ի, իսկ մյուս կողմից Ասկերանի շրջան բնակիչներ՝ 1998թ.ծնված Ա. Բ-ի և 1997թ.ծնված Ա. Մ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև վիճաբանությանը միացել է Ասկերան քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Գ-ն և մեկ անգամ ձեռքով հարվածել Ա. Մ-ին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: