ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.09.2019 11:44
Ոստիկանության ծառայողների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է
Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, անձնագրային և վիզաների վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ ստացված տեղեկություններն իրացնելիս թմրանյութ պահելու կասկածանքով նույն օրը ժամը 22:05-ի սահմաններում կանգնեցրել են Մարտակերտի շրջանի բնակիչ, 1957թ.ծնված Ա. Ա-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, որտեղ վարորդի նստատեղի դիմացի գրպանից հայտնաբերվել է թմրանյութի պարունակությամբ կաթուցիկ, թվով 2 հատ կանեփանման բույս, իսկ Ա. Ա-ի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է 0.17 գրամ քաշով չորացված և մանրացված թմրանյութի նմանվող զանգված:
Ա.Ա-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։