ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.08.2019 12:50
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ԴԵՊՔԸ
Ս.թ.օգոստոսի 15-ին հաղորդագրություն էինք տարածել «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Հաթերքի անտառպետության թիվ 5 պահաբաժնի «Գյուլատեղի» կոչվող տեղամասից անհայտ անձանց կողմից տարբեր տեսակի 8 ծառ ապօրինի հատելու մասին։
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ծառահատումը ս.թ.հուլիսի 19-ին կատարել է Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, 1957թ.ծնված Պ.Մ -ն։