ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.03.2021 12:57
Ոստիկանության բաժիններում քաղաքացիները շարունակում են ապօրինի զենք-զինամթերքի հանձնման գործընթացը.
Մարտի 11-ին մայրաքաղաքի բնակիչ Վ.Օ.-ն ոստիկանության քաղաքային վարչություն կամովին հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5,6մմ տրամաչափի ակոսափող հրացան, որը գտել է նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում գտնվող իր հայրական տան նկուղում մաքրություն կատարելու ժամանակ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:
Նույն օրը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ Ս.Բ.-ն ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի ինգնաձիգ, որը հայտնաբերել է 2020թ. նոյեմբերին Խրամորթ գյուղի վարչական տարածքի «Գյոռոտ» կոչվող տեղամասից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
ՏԵՂԵԿԱՆՔ
✅Բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում 2021 թվականի մարտի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում զենք-զինամթերքի կամովին հանձնման 12 դեպք է արձանագրվել:
✅ԱՀ ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Ուստի, նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին: