ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.07.2019 09:42
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑԻՆ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՆՄԱՆՎՈՂ ԶԱՆԳՎԱԾՆԵՐ
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները ս.թ. հուլիսի ժամը 11:00-ի սահմաններում զննության են ենթարկել Ասկերան քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Վ. Հ-ին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որի դիմացի նստատեղի ծածկոցի տակ թղթե փաթեթի մեջ հայտնաբերվել և առգրավվել է 0.47 գրամ քաշով թմրանյութի նմանվող չորացված ու մանրացված զանգված, իսկ Վ. Հ-ի առանձնատան մուտքի դիմացի սենյակում առկա տուփի մեջ, թղթում փաթեթավորված հայտնաբերվել և առգրավվել է 0.93 գրամ նույնանման զանգված:
Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը կազմում է 1.4 գրամ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։