ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.08.2020 11:39
Ոսկյա մատանու գողությունը բացահայտվել է
Օգոստոսի 25-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1982թ.ծնված Ա. Պ.-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ անհայտ անձիք մուտք են գործել Քյուրաթաղ գյուղում տեղակայված իր զոքանչ՝ Ռ. Ն.-ին պատկանող առանձնատուն։ Ստուգմամբ պարզվել է, որ անհայտ անձը պատուհանի ցանցը պատռելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված առանձնատուն և ննջասենյակում գտնվող զարդապահարանի մեջ դրված դրամապանակից գողացել 1 ոսկյա մատանի:
Պարզվել է, որ նշված գողությունը կատարել են Հադրութի շրջանի բնակիչներ՝ 2010թ.ծնված Դ.Գ.-ն, 2012թ.ծնված Վ. Գ.-ն և 2014թ.ծնված Ռ. Գ.-ն:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: