ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.02.2016 14:47
Ոսկյա զարդերի գողության դեպք է բացահայտվել
Փետրվարի 6-ին հաղորդվել էր անհայտ անձի կողմից Քաշաթաղի շրջանի Գետափ գյուղի բնակչուհի, 1969թ. ծնված Ռ. Ն-ի տան հյուրասենյակի պահարանից 1 ոսկյա մատանի և 2 զույգ ոսկյա ականջօղ գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը հունվարի 18-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, կատարել է համագյուղացի՝ 1988թ. ծնված Ա. Խ-ն:
Գողոնը մասամբ առգրավված է: