28.10.2021 16:11
Շնորհավո՜ր երկնային ծնունդդ հերոս ոստիկան
Այսօր ոստիկանության ավագ սերժանտ, լուսահոգի Գարիկ Դոլուխանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 29 տարեկան։
Ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանն այսօր տեղակալ Վրույր Խաչատրյանի և կադրերի բաժնի պետ Արմեն Բաղրյանի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատուն և հարգանքի տուրք մատուցել Գարիկ Դոլուխանյանի շիրմին, զորակցություն հայտնել Դոլուխանյանների ընտանիքի անդամներին։
Գարիկը համածառայակից ևս 8 ընկերների հետ ևս անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանում:
ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: