ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.02.2021 11:15
Շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել
Փետրվարի 10-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և «Արևիկ» մանկական բուժմիավորումից հաղորդումներ են ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Սարոյան փողոցի բնակիչներ՝1989թ.ծնված Հ. Խ.-ն, 2019թ.ծնված Լ.Մ.-ն, 2009թ.ծնված Է.Մ.-ն և 2014թ.ծնված Է.Մ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում իրենց բնակարանի խոհանոցում առկա գազի ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Փետրվարի 11-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից՝ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել Ասկերան քաղաքի բնակիչներ՝ 1988թ.ծնված Ա. Հ.-ն, 1968թ.ծնված Ա. Հ.-ն, 2013թ.ծնված Ա.Հ.-ն և 2015թ.ծնված Է. Հ.-ն ։
Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են փետրվարի 10-ին ժամը 21:00-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: