ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.11.2019 11:32
Շմոլ գազից թունավորման դեպք՝մայրաքաղաքում
Նոյեմբերի 6-ին «Շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 00:02-ին կանչով մեկնել են մայրաքաղաքի Ա. Մկրտչյան փողոցի տներից մեկը և բուժօգնություն ցուցաբերել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1982թ.ծնված Մ. Ծ.-ին ում մոտ ախտորոշվել է սուր շմոլ գազի թունավորում հարցականով:
Ոստիկանության ծառայողները պարզել են , որ Մ. Ծ.-ն թունավորվել է նոյեմբերի 5-ին ժամը 23:20-ի սահմաններում իրենց տան խոհանոցում` ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից։