ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.04.2020 12:04
Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում
Ապրիլի 1-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 18:00-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2015թ. ծնված Մ. Պ.-ն, իսկ նույն օրը ժամը 20:45-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1990թ. ծնված Լ. Գ.-ն :
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում Սասունցի Դավթի փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում առկա ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Մ. Պ.-ին ու Լ. Գ.-ին տրվել են դատաբժշկի ուղղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: