ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.02.2021 14:37
Շմոլ գազից թունավորման դեպք՝ մայրաքաղաքում
Փետրվարի 12-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից՝ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 00:05-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1995թ.ծնված Ն. Գ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ Ն. Գ.-ն նշված թունավորումը ստացել է փետրվարի 11-ին ժամը 23:30-ի սահմաններում,մայրաքաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի խոհանոցում առկա գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: