ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.06.2014 15:09
Նախնական համաձայնությամբ գողություն են կատարել
Հունիսի 12-ին ոստիկանության Հադրութի շրջբաժնի, ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզել են, որ ս.թ. փետրվար, ապրիլ և մայիս ամիսներին Մեծ Թաղեր գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Կ. Ա-ն և Դրախտիկ գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Կ. Ա-ն նախնական համաձայնությամբ Դրախտիկ գյուղի վարչական տարածքի արոտավայրից պարբերաբար գողացել են Մեծ Թաղեր գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Վ. Խ-ին պատկանող 1 երինջը և 32 գլուխ գառները:
Վնասի չափը պարզվում է: