ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.07.2019 19:02
ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ ՕԲՅԵԿՏԻՎ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ
ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը ամփոփեց ոստիկանության քննչական վարչության 2019թ. առաջին կիսամյակի ծառայողական գործունեության արդյունքները
Սույն թվականի հուլիսի 19-ին ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը ամփոփեց ոստիկանության քննչական վարչության 2019թ. առաջին կիսամյակի ծառայողական գործունեության արդյունքները:
Հիմնական զեկույցով հանդես եկավ քննչական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նարեկ Գրիգորյանը:
Հաշվետու ժամանակահատվածում ԱՀ ոստիկանության քննչական վարչության քննիչների կողմից վարույթ է ընդունվել 214 քրեական գործ՝ ընդդեմ նախորդ տարվա 162-ի: Աճը կազմել է 52 քրեական գործ: Վարույթ ընդունված գործերից հարուցվել են 149 քրեական գործ, ընդդեմ նախորդ տարվա 145-ի:
Վարույթում եղած 270 քրեական գործերից հաշվետու ժամանակահատվածում ավարտվել են 128 քրեական գործ՝ ընդդեմ նախորդ տարվա 101-ի:
Ավարտված քրեական գործերից մեղադրական եզրակացությամբ դատախազին է ուղարկվել 51 քրեական գործ, ընդդեմ նախորդ տարվա 55-ի, նվազումը կազմել է 4 քրեական գործ:
Ոստիկանության պետի առաջին տեղակալը տեղում վերլուծելով քրեական գործերի շարժի հետ կապված որոշ առանցքային դրույթներ, հանձնարարեց խստորեն հետևել օրենքով սահմանված նախաքննության ժամկետներին, բոլոր միջոցները ձեռնարկել քննության որակը էլ ավելի բարձրացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու ուղղությամբ: