ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.09.2017 16:08
Մերսեդեսի վարորդը տեղափոխվել հիվանդանոց
Սեպտեմբերի 26-ին ժամը 04:15-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչ 1991թ. ծնված Խ. Ք-ն, վարելով իրեն պատկանող «Մերսեդես C-180» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 15 շենքի դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել մայթեզրին կայանված, նշված քաղաքի բնակիչ 1964թ. ծնված Գ. Գ-ին պատկանող «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենային և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: