ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.12.2019 11:26
Մետաղահատով աշխատանքներ իրականացնելու ընթացքում մարմնական վնասվածք է ստացել
Դեկտեմբերի 21-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 14:05-ին ձախ ձեռքի դաստակի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1988թ.ծնված Հ. Ս.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաներում Հ. Ս.-ն նշված մարմնական վնասվածքը ստացել է աշխատավայրում էլեկտրական մետաղահատով աշխատանքներ իրականացնելու ընթացքում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: