ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.07.2014 17:08
Մարմնական վնասվածքներ` վիճաբանության ժամանակ
Հուլիսի 27-ին Ստեփանակերտ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի N տան բնակչուհի, 1973թ. ծնված Ռ. Մ-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում, նախկին ամուսինը` 1970թ. ծնված Ժ. Մ-ն (բն. է նույն հասցեում), գտնվելով անսթափ վիճակում, ծեծի է ենթարկել իրեն:
***
Հուլիսի 28-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Մարտունու շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ փակ գանգուղեղային վնասվածքով, գլխի մասում ստացած տարբեր աստիճանի վնասվածքներով և 3-րդ 4-րդ աստիճանի տրավմատիկ շոկով իրենց մոտ է տեղափոխվել Ջիվանի գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Խ. Պ-ն:
Պարզվել է, որ հուլիսի 27-ին, ժամը 23:30-ի սահմաններում, նշված գյուղում վիճաբանության ժամանակ Խ. Պ-ին ձեռքով և ոտքով հարվածներ են հասցրել նույն գյուղի բնակիչ` 1984թ. ծնված Ա. Հ-ն և Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Ն. Ղ-ն: