ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.06.2017 16:17
Մարմնական վնասվածք՝ վիճաբանության ընթացքում
Հունիսի 30-ին ժամը 03:10-ին Շուշի քաղաքի բնակիչ 1959թ. ծնված Մ.Ս-ն ոստիկանության Մարտունու շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում իր որդուն՝ Շուշի քաղաքի բնակիչ 1988թ. ծնված Վ.Ս-ին, Մարտունու շրջանի Սոս գյուղում վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 1993թ. ծնված Ս.Ս-ն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: