ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.05.2019 11:02
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Ս.թ.մայիսի 16-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 09:10-ի սահմաններում, մայրաքաղաքի Ա.Մանուկյան 7 շենքի դիմաց վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ մի կողմից 1968թ.ծնված Կ. Ա-ի և մյուս կողմից 1963թ.ծնված Ս. Դ-ի միջև, որի ընթացքում կողմերը ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վիճաբանության արդյունքում Կ.Ա-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: