ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.06.2019 11:55
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Ս.թ. հունիսի 2–ին ժամը 21:55-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Մ. Ա-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում դանակահարել է Մարտակերտի շրջանի բնակիչ, 1977թ.ծնված Ս. Ս-ին:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում առաջացած վիճաբանության ընթացքում Մ. Ա-ն խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է Ս. Ս-ի որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Մ. Ա-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Դանակը վերցված է:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: