ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.08.2020 12:55
Մարմնական վնասվածք է ստացել
Օգոստոսի 7-ին Բերձորի բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 14:50-ին ձախ ոտնաթաթի ծանր տրավմա ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Կ. Հ.-ն ։
Ստուգմամբ պարզվել է, որ Կ. Հ.-ն նշված մարմնական վնասվածքը ստացել է օգոստոսի 7-ին ժամը 13:30-ի սահմաններում, Ղազարապատ համայնքի «Արցախանտառ» ՊՈԱԿ Քաշաթաղի մասնաճյուղի անտառպետության 2-րդ պահաբաժնի տարածքում՝ տան համար վառելափայտ ձեռք բերելու նպատակով, իր կողմից հատված ծառի հիմնային մասը ձախ ոտնաթաթին դիպչելու հետևանքով։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: