ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.03.2021 11:37
Մարմնական վնասվածք է ստացել
Փետրվարի 26-ին «Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 19:10-ին ձախ ձեռքի 3-րդ, 4-րդ, 5-րդ մատերի մասսամբ կտրած վերքով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1954թ.ծնված Վ. Բ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Վ. Բ.-ն նշված վնասվածքը ստացել է փետրվարի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում «Խանին Բաղ» կոչվող տեղամասում գտնվող փայտամշակման արտադրամասում էլեկտրական ֆուգան գործիքով աշխատելու ժամանակ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: