ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.10.2018 10:04
Մարդկային հոգատարությամբ ու իրավապահին հատուկ սկզբունքայնությամբ լիարժեք վստահություն հասարակության շրջանում. Արցախի Հանրապետության ոստիկանության պետի այցը ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին
Սույն թվականի հոկտեմբերի 23-ին, ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը այցելեց ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին և հանդիպում ունեցավ շրջանային բաժնի ծառայողների հետ:Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի գործունեության վերահսկման պատասխանատու՝ ԱՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը ։
Լսելով շրջանային բաժնի ստորաբաժանումների պատասխանատուների ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկությունները և առանձին-առանձին քննարկման ենթարկելով դրանք, ոստիկանության պետը պահանջեց ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, մարդկային հոգատարությամբ ու իրավապահին հատուկ սկզբունքայնությամբ լիարժեք վստահության մթնոլորտ ստեղծել հասարակության շրջանում:
Նկատի առնելով ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի աշխարհագրական առանձնահատկությունները, ոստիկանության պետը պահանջեց ապահովել յուրաքանչյուր քաղաքացու ահազանգին օպերատիվորեն արձագանքելու և օրենքով սահմանված ամենասեղմ ժամկետներում լուծում տալու հրամայականը: