ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.03.2021 11:56
ՃՏՊ՝Ստեփանակերտ քաղաքում
Մարտի 21-ին ժամը 19:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1966թ.ծնված Ա. Գ.-ն վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասի 7-րդ զուգահեռի 5-րդ տան դիմացի ճանապարհահատվածում բախվել է խոշոր եղջերավոր անասունին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից ու հարվածել էլեկտրասյանը, ինչի հետևանքով նշված ավտոմեքենայի ուղևորներ`մայրաքաղաքի բնակիչներ, 1964թ.ծնված Գ. Ա.-ն, 1971թ.ծնված Ս. Դ.-ն և 1978թ.ծնված Ա. Ի.-ն ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Հանրապետական հիվանդանոց»:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: