ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.04.2020 12:09
ՃՏՊ՝Շուշի քաղաքում
Ապրիլի 2-ին ժամը 00:10-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1995թ. ծնված Ա. Գ.-ն վարելով «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան նախնական տվյալներով մառախուղի պատճառով կորցրել է տեսանելիությունը, Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցում Վ. Սարգսյանի անվան հրապարակին հարող ավտոճանապարհում դուրս է եկել երթևեկելի մասից դեպի ձախ և բախվել մայթին, ինչի հետևանքով ուղևոր՝ Մարտունու շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Ա. Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: