ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.03.2021 11:16
ՃՏՊ՝Մարտունի քաղաքում
Փետրվարի 28-ին ժամը 21:55-ի սահմաններում Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան և Ազատամարտիկների փողոցների հատման խաչմերուկում իրար են բախվել Մարտունու շրջանի բնակիչ, 1984թ.ծնված Ս. Ա.-ի վարած «Մերսեդես Բենզ» մակնիշի և Մարտունի քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Հ. Մ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում»:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: