ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.02.2021 11:28
ՃՏՊ՝Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ճանապարհահատվածում
Փետրվարի 13-ին ժամը 15:10-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին Ճարտար քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Բ.-ն վարելով «Մերսեդես Բենց-180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել Մարտունու շրջանի բնակիչ,1986թ.ծնված Ա. Հ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջիններս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: