ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.10.2019 12:43
ՃՏՊ՝Գորիս -Ստեփանակերտ ավտոճանապարհին
Հոկտեմբերի 15-ին ժամը 17:40-ի սահմաններում Բերձոր քաղաքի բնակիչ, 1972թ.ծնված Ս. Օ.-ն վարելով «Միցուբիշի-ԻՕ» 51 մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրին վազանց կատարելու ժամանակ աջ կողային մասով հարվածել է ճանապարհի աջ երթևեկելի մասով ընթացող Բերձոր քաղաքի բնակիչ,1965թ.ծնված Գ. Հ.-ի կողմից վարվող «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի մասնաճյուղին պատկանող «ՈԻԱԶ» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում ավտոմեքենաները կորցնելով կառավարումը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից դեպի աջ։ Վթարի պատճառով Ս. Օ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերձորի շրջանային բուժմիավորում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։