ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.04.2020 12:08
ՃՏՊ՝Ասկերանի շրջանում
Ապրիլի 11-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 14:05-ին կրծքավանդակի աջ կեսի սալջարդ վնասվածքով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է Ասկերանի շրջանի բնակիչ, 1983թ. ծնված դիմել Շ. Մ.-ն :
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Շ. Մ.-ն վնասվածքը ստացել է ապրիլի 10-ին ժամը 18:00-ի սահմաններում Վարդաձոր գյուղից Ուղտասար գյուղ տանող ճանապարհին իրեն պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի ղեկին քնելը:
Շ. Մ.-ն չունի վարորդական վկայական:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: