ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.04.2020 10:54
ՃՏՊ՝ Քաշաթաղի շրջանում
Ապրիլի 14-ին Կովսականի բուժմիավորումից ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 17:00-ին ուղեղի ցնցում գլխի և ողնաշարի գոտկային հատվածի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակչուհի, 1999թ. ծնված Ս. Հ.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Կովսական քաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Ս. Դ.-ն վարելով «NISSAN-XTERA» մակնիշի ավտոմեքենան Կովսական-Ալաշկերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին նախնական տվյալներով արագությունը գերազանցելու պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ինչի հետևանքով ուղևոր՝ Ս. Հ.-ն ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կովսականի բուժմիավորում, այնուհետև Կապան քաղաքի բժշկական կենտրոն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: