ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.09.2015 14:32
ՃՏՊ՝ Վարնկաթաղ-Մարտակերտ ավտոճանապարհին
Սեպտեմբերի 6-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, հոդի սալջարդ վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Մոխրաթաղ գյուղի բնակիչ, 2006թ. ծնված Հ. Ս-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Վարնկաթաղ-Մարտակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Կոճողոտ գյուղի բնակչուհի, 1986թ. ծնված Մ. Դ-ի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի և Մոխրաթաղ գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Վ. Ս-ի վարած «ՎԱԶ-2103» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Հ. Ս-ն ստացել է նշված վնասվածքը: