ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.06.2020 12:33
ՃՏՊ՝ Մարտունի-Գիշի-Ճարտար ճանապարհահատվածին
Հունիսի 22-ին ժամը 08:20-ի սահմաններում, Մարտունի-Գիշի-Ճարտար ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին Մարտունու շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Ա. Ա.-ն, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել Մարտունի քաղաքի բնակիչ, 1950թ.ծնված Վ. Ղ.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ, 1974թ.ծնված Հ. Ա.-ն և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ն ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հանդիպակաց գոտի դուրս գալը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: