ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.07.2020 14:30
ՃՏՊ՝ Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհին
Հուլիսի 6-ին ժամը 22:30-ի սահմաններում Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Ն. Յ.-ի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի և Մարտակերտի շրջանի բնակիչ, 1988թ.ծնված Վ. Մ.-ի վարած «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ն. Յ.-ն պոլիտրավմա անգիտակից վիճակում, իսկ Վ. Մ.-ն՝ գլխի ցնցում, գլխի, վերին և ստորին վերջույթների քերծվածքներ և փակ հյուսվածքների սալջարդ վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջանային բուժմիավորում:
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հանդիպակած գոտի դուրս գալը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: