ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.06.2020 12:45
ՃՏՊ՝ Աստղաշեն-Ստեփանակերտ ճանապարհահատվածին
Հունիսի 20-ին ժամը 20:10-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ,1978թ.ծնված Է. Ս.-ն վարելով «Հունդաի Տուքսոն» մակնիշի ավտոմեքենան, Աստղաշեն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս եկել ճանապարհից դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով Է. Ս.-ն և ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1962թ.ծնված Ս. Գ.-ն, Շուշի քաղաքի բնակիչ, 2011թ.ծնված Ս. Ս.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժմիավորումներ:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: