ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.04.2016 17:29
ՃՏՊ
Ապրիլի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Րաֆֆու փողոցի N տան բնակիչ, 1982թ. ծնված Լ. Ղ-ն, վարելով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Րաֆֆու և Սուվորովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2001թ. ծնված Ա. Վ-ին, ինչի հետևանքով ստացել է քերծվածք:
****
Ապրիլի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Կովսական գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Կ. Խ-ն, վարելով «ԳԱԶԵԼ» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհահատվածից, կողաշրջել այն և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
****
Ապրիլի 18-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Վ.Մամիկոնյան փողոցի թիվ 19 շենքի N բնկարանի բնակիչ, 1994թ. ծնված Ժ. Շ-ն, 1973թ. ծնված Լ. Շ-ն և Իսրայել Օրու փողոցի N տան բնակչուհի, 1996թ. ծնված Յու. Վ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:15-ի սահմաններում, Ժ. Շ-ն, վարելով «Ֆոլկսվագեն Գոլֆ-4» մակնիշի ավտոմեքենան, Մ.Մաշտոցի փողոցի թիվ 7 շենքի մոտ դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջել այն, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ: