Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

11.05.2015 16:53

ՃՏՊ-ներ` հանրապետությունում

Մայիսի 9-ին` ժամը 17:55-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Շինարարների փողոցի 1-ին փակուղու N տան բնակիչ, 1978թ. ծնված Գ. Ն-ն, վարելով իրեն պատկանող «Լանդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ` Վ. Սարգսյան փողոցի թիվ 17 շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Վ. Բ-ն և Դ. Բեկի փողոցի N տան բնակիչ, 1990թ. ծնված Հ. Վ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:  

****

Մայիսի 10-ին` ժամը 23:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի N տան բնակիչ, 1987թ. ծնված Ա. Բ-ն, վարելով անձնական օգտագործման «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, Նաբերեժնայա փողոցի թիվ 13/3 շենքի մոտ բախվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 20 շենքի N բնակարանի բնակիչ, 1991թ. ծնված Է. Զ-ի վարած «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևոր` Փափազյան փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Ա. Ղ-ն և «Միցուբիշի Պաջերո Իո»-ի ուղևորներ` 1966թ. ծնված Ս. Պ-ն (բն. է Սյունիքի մարզ ք. Կապան Դավիթ Բեկի փ.) և 1964թ. ծնված Ն. Գ-ն (բն. է Սյունիքի մարզի ք. Կապան Բանավան փ.) ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

****

Մայիսի 10-ին` ժամը 21:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Սախարովի փողոցի թիվ 35 տան դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Վաղարշյան փողոցի թիվ 44 շենքի N բնակարանի բնակիչ, 1966թ. ծնված Ղ. Գ-ի վարած «Գազել» և Աջափնյակ թաղամասի N տան բնակիչ, 1990թ. ծնված Ա. Ա-ի վարած «ՎԱԶ-2110» ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Գազել»-ի վարորդը և ուղևորներ` Ազատամարտիկների փողոցի թիվ 31 շենքի N բնակարանի բնակչուհի, 1967թ. ծնված Թ. Կ-ն, Մարտունու փողոցի N տան բնակչուհի, 1980թ. ծնված Լ. Ք-ն և Առուշանովի փողոցի N տան բնակչուհի, 1947թ. ծնված Ն. Կ-ն ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

 ****

Մայիսի 10-ին` ժամը 10:30-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Վ. Բ-ն, վարելով «ՈՒԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենան, Դրմբոն-Մարտակերտ ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին բախվել է Մեծ շեն գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Հ. Բ-ի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս և նրա ուղևորներ` նույն գյուղի բնակիչներ, 1968թ. ծնված Ա. Բ-ն և 1988թ. ծնված Զ. Ա-ն ստացել են վնասվածքներ: