Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 03.05.2024 Արխիվ

20.09.2021 12:07

ՃՏՊ-եր հանգստյան օրերի ընթացքում

ՃՏՊ-եր հանգստյան օրերի ընթացքում
Հանգստյան օրերին (սեպտեմբերի 18-19) հանրապետության տարածքում գրանցվել է 5 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մեկը՝ մահվան ելքով:
 
Սեպտեմբերի 18-ին ԱՀ ոստիկանության 102 հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ղ.-ն (ծնված 1986թ.) կրծքավանդակի ձախ ստորին վերջույթի փափուկ հյուսվածքների սալջարդ, կապաների գերձքումով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Մեկնած ավագ հետաքննիչ Հ.Ղազարյանը պարզել է, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին Ա.Ղազարյանը վարելով «Վազ-21013» ավտոմեքենան, ճանապարհից դուրս է եկել դեպի ձախ և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները:
 
Նույն օրը մեկ այլ պատահար գրանցվել է 14:10-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 82 տան դիմացի ճանապարհահատվածում: Իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչների` Ն.Ա.-ի (ծնված 1990թ.) վարած «Վոլկսվագեն Գոլֆ» և Ս.Ս.-ի (ծնված 1973թ.) վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները: Վերջինս գլխի գագաթային շրջանի քերծված վերքով շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
 
Սեպտեմբերի 18-ին ժամը 22:35-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդել են, որ Իվանյան գյուղի կամուրջի մոտակայքում «Տոյոտա Կամրի» ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք:
 
Սեպտեմբերի 19-ին ժամը 11:20-ին ՆԳ նախարարության Ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 36-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Կանչի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:10-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ Ա.Ս.-ն (ծնված 1995թ.) վարելով «Վոլկսվագեն Վենտո» ավտոմեքենան նշված ճանապարհահատվածում վազանց կատարելու ժամանակ բախվել է համընթաց ուղղությամբ երթևեկող՝ Ա.Բ.-ի (ծնված 1991թ.) վարած «Վոլկսվագեն Գոլֆ-3» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ավտոմեքենան կողաշրջվել է, որի ուղևոր՝ Մ.Թ.-ն (ծնված 1981թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորները՝ ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն Վենտո» ավտոմեքենայի վարորդի վազանցի կանոնների խախտելը։
 
Նույն օրը ժամը 20:30-ին ԱՀ ոստիկանության մեկ այլ պատահար է գրանցվել Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցի թիվ 3/43 հասցեում: Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 19:50-ի սահմաններում նշված փողոցում իրար են բախվել Ա. Ա.-ի (ծնված 1990թ.) վարած «Վազ 21074» և Մ. Ա.-ի (ծնված 1972թ.) վարած «Շեվրոլետ Նիվա» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ Լ.Ա.-ն (ծնված 1997թ.) և Տ. Ա.-ն (ծնված 1995թ.) տարբեր մարմնական վնասվածքով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: