ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության տարածքում
Հոկտեմբերի 23-ին ժամը 03:15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1992թ. ծնված Ա. Խ-ն, վարելով «Հունդայի-Էլանտրա» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր` նույն քաղաքի բնակչուհի 1986թ. ծնված Ա. Հ-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
* * *
Հոկտեմբերի 21-ին ժամը 21:45-ին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղի բնակիչ 1982թ. ծնված Պ. Ա-ն, վարելով «Օպել Աստրա Ջի» ավտոմեքենան, Կովսական-Կապան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը և նրա կինը` 1992թ ծնված Շ.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կովսականի շրջբուժմիավորում: