ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.06.2019 12:37
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ
Ս.թ. հունիսի 21-ին ժամը 19:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Սարոյան փողոցի թիվ 8 շենքի բակում՝մայրաքաղաքի բնակիչ,1983թ.ծնված Սասուն Սուրենի Հայրապետյանը վարելով իրեն պատկանող «Նիսան Տիդա» 35 NM 067 ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2012թ.ծնված Անգելինա Ստեփանյանին, ինչից հետո տեղափոխել «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Վրաերթի արդյունքում 2012թ.ծնված Անգելինա Ստեփանյանը ստացել է մարմնական վնասվածքներ։
Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել Անգելինա Ստեփանյանի կողմից փակ տարածությունից դուրս գալը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: