ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.06.2019 12:27
Ձևակերպել է ապառիկ՝ ուրիշի անձնագրով և առանց նրա իմացության
Ս.թ.հունիսի 28-ին ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. մայիսի 30-ին ոստիկանության շրջանային բաժնի քարտուղարություն է մուտքագրվել Շուշիի շրջանի բնակչուհի, 1971թ.ծնված Ա. Ի-ի դիմումը, որի ստուգմամբ պարզվել է, որ 2018թ. դեկտեմբերի 25-ին նույն շրջանի բնակչուհի, 1966թ.ծնված Ի. Բ-ն առանց Ա. Ի-ի իմացության վերջինիս անձնագրով ներկայացել է Ստեփանակերտ քաղաքում տեղակայված էլեկտրոնիկայի խանութներից մեկը և Ա. Ի-ի անվամբ ձևակերպել ապառիկ և ձեռք բերել 2 հատ բջջային հեռախոս,որոնց ընդհանուր գումարը կազմել է 191.000 դրամ :
Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար: