ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.08.2020 12:56
Հրաժարվում է վերադարձնել ոսկյա զարդերը
Օգոստոսի 21-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել մայրաքաղաքի բնակչուհի, 1979թ.ծնված Ս. Ա.-ի դիմումն այն մասին, որ իր նախկին ամուսին` 1975թ.ծնված Գ. Ա.-ի հետ 2001թ. սկսած համատեղ կյանքի ընթացքում, վերջինիս բարեկամների և իր կողմից նվեր է ստացել բազմաթիվ ոսկյա զարդեր, սակայն Գ. Ա.-ն 2016թ. հունիս ամսից` ամուսնալուծվելուց հետո, գաղտնի կերպով հափշտակել է նշված ոսկյա զարդերը և հրաժարվում է այն վերադարձնել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: