ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Հրաժարվել է սթափության վիճակի զննություն անցնելուց
Հունիսի 27-ին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունից նյութեր են ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Իսակովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1968թ. ծնված Մ. Մ-ն, 2016թ. ապրիլի 4-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, հունիսի 19-ին՝ ժամը 21:00-ին, Ազատամարտիկների փողոցում կրկին անգամ վարել է ավտոմեքենա և սթափության վիճակը որոշելու նպատակով ՃՈ ծառայողների կողմից ներկայացվել «Ստեփանակերտի շտապ օգնության կայան» ՓԲԸ, որտեղ հրաժարվել է զննություն անցնելուց: