ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.12.2021 13:11
ՀՀ-ում ԱՀ ոստիկանության ներկայացուցիչը ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
ՀՀ-ում Արցախի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ գնդապետ Արթուր Հովհաննիսյանը, երեկ՝ նոյեմբերի 30-ին, ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել և խնկարկել արցախյան 3-րդ պատերազմում անմահացած հերոսներ՝ Արսեն Հարությունյանի, Բենիկ Համբարձումյանի, Գագիկ Պետրոսյանի և Գևորգ Կիրակոսյանի շիրիմներին:
Ա.Հովհաննիսյանը, միաժամանակ ՆԳ նախարարության անունից իր զորակցությունն է հայտնել «Եռաբլուր»-ում հուղարկավորված ոստիկանների ընտանիքների հարազատներին ու մտերիմներին: