ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.11.2019 10:58
Հափշտակել է դասամատյանը և նետել հոսող առուն
Նոյեմբերի 9-ին Շահումյանի շրջանի բնակչուհի,1981թ.ծնված Թ. Հ.-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ դպրոցի 6-րդ դասարանի դասամատյանը անհայտ հանգամանքներում կորել է:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 8-ին նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ՝ 2008թ.ծնված Է. Թ.-ն դասապրոցեսը տապալելու նպատակով դպրոցի 2-րդ մասնաշենքից գաղտնի հափշտակել է փաստաթուղթ հանդիսացող դասամատյանը և այն ոչնչացնելու նպատակով նետել է դպրոցի մոտով հոսող առուն: