ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.02.2020 12:09
Հափշտակել է «Ֆորդ տրանզիտ»-ի կողային հայելին
Փետրվարի 25-ին Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1960թ. ծնված Ն. Ա.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում անհայտ անձը գաղտնի մուտք է գործել իր առանձնատան բակ և ջարդելու եղանակով հափշտակել «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հայելին:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է Մարտակերտի շրջանի բնակիչ, 1969թ. ծնված Ա. Մ.-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: