ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.04.2022 17:29
Հարուցվել է քրեական գործ. Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր
ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունում քննարկելով Դ. Ո.-ի, Վ. Դ.-ի և Ա. Մ. -ի կողմից թմրամիջոցներ ապօրինի պահելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը, պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ Դ. Ո.-ն և Վ. Դ.-ն խախտելով <<Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին>> ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և նուjն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները՝ առանց լիցենզիա ստանալու և բժշկի նշանակման, առանց իրացնելու նպատակի, խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու նպատակով 2022 թվականի մարտի 18-ին հեռախոսակապով դիմել են նույն քաղաքի բնակիչ Յ. Գ.-ին, ով այդ ժամանակ գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում, և նրա հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առցանց եղանակով նրա հաշվին են փոխանցել 100.000 ՀՀ դրամ գումար, որից հետո Յ.Գ.-ն նույնպես խախտելով նշված իրավական նորմերի պահանջները՝ 2022թ. մարտի 25-ին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու նպատակով ինքնությունը չպարզված ոմն Ս.-ի օժանդակությամբ և Ս. Ա.-ի միջոցով՝ վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայով, ք.Ստեփանակերտ է ուղարկել խոշոր չափերով՝ ավելի քան 24,815 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը նույն քաղաքում Ս. Ա.-ն փոխանցել է Դ. Ո.-ին, իսկ վերջինս՝ նշված թմրամիջոցն ապօրինի փոխադրել է Վ. Դ.-ի աշխատանքի վայր, որտեղ կրկին խախտելով նշված իրավական նորմերի պահանջները՝ նշված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցից որոշակի քանակությամբ ապօրինի իրացրել է Ա. Ա.-ին և Ա. Մ.-ին, որը վերջիններս տեղում գործածել են, 0,759 գրամ՝ կրկին ապօրինի իրացրել է Ա. Մ.-ին, 19,3 գրամ՝ փոխանցել է Վ. Դ.-ին, իսկ 4,756 գրամ՝ դնելով ծխախոտի տուփի մեջ՝ ապօրինի պահել է իր մոտ, որից հետո Դ. Ո.-ն ու Վ. Դ.-ն նկատելով նշված վայր ներկայացած ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներին թաքցրել են նշված՝ 4,756 գրամ և 19,3 գրամ թմրամիջոցները. սակայն կատարված դեպքի վայրի զննություններով նշված թմրամիջոցները հայտնաբերվել և վերցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ հաջորդ օրը՝ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մկրտչյան փողոցում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ Ա. Մ.-ն ներկայացրել է Դ. Ո.-ի կողմից ապօրինի իրացված 0.759 գրամ <<Մարիխուանա>> տեսակի թմրամիջոցը:
Նկատի ունենալով, որ սույն նյութերով առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը՝ հետաքննության մարմնի կողմից հանցագործության մասին տվյալների և նյութական հետքերի հայտնաբերման տեսքով, բավարար է քրեական գործ հարուցելու հիմքը՝ նկարագրված արարքները առերևույթ պարունակում են ԱՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ԱՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով, ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի վերը նկարագրված արարքների կապակցությամբ անհրաժեշտ է հարուցել քրեական գործ և իրականացնել հետաքննություն:
Ելնելով վերագրյալից և ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52, 186-187, 192-193 և 198 հոդվածներով՝ որոշվել է նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդմասի 2-րդ կետով, ԱՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով, ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և կատարել հետաքննություն: