ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.02.2021 12:00
Հանցագործությունն ավարտին չեն հասցրել
Փետրվարի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պարզվել է, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչներ՝1991թ.ծնված Գ. Տ.-ն, 1989թ.ծնված Գ. Ք.-ն և 2000թ.ծնված Ռ. Ա.-ն Վարանդա գյուղի վարչական տարածքից գողացել են Մարտունու շրջանի բնակիչ, 1983թ.ծնված Կ. Բ.-ի պատկանող մեկ գլուխ ոչխարը, սակայն իրենց կամքին անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: